Չափազանց անսովոր օրվա սկիզբ էր սպասվում Միլան քաղաքի բնակիչների համար: Քաղաքի հենց մեջտեղում առավոտյան ժամը 8-ին սուզանավ դուրս լողաց: Զարմանալի չէ, որ հարակից շինությունների բնակիչներն ու անցորդները չէին կարողանում հավատալ իրենց աչքերին, առավել ևս, այն պահին, երբ սուզանավի միջից դուրս եկան նավաստիները:

Ահա այդպիսի էպիկական գովազդային ակցիա էր պատրաստել ապահովագրական ընկերությունը, որի կարգախոսն էր «Ամեն ինչ կարող է պատահել»: Հիմա նրանց մասին գրում են բոլոր թերթերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել