Կեղծիքն ընդդէմ արդարամտութեան, բարին ընդդէմ չարի եւ վերջապէս անցեալն ընդդէմ ապագայի։
Այս ամէնի բախումը միմեանց հետ առաւել ակնառու է դառնում երբ ցայտնոտ է լինում, երբ պատերազմ է կամ պատերազմը մօտ է։
Պատասխանատւութեան, իրենց մաշկի փրկութեան վախից մարդիկ իրենց տկարութիւնը սկսում են կոծկել կեղծիքի տակ, այդ նոյն գարշելի վախից մարդիկ յաճախ պնդում են անցեալի իրենց հորդորները, որոնց ի կատարումը չիրականացնելն էլ համարում են առկայ խնդիրների յիմնական պատճառը։
- « Չլսեցի՞ք, դէ հիմա հնձեք ձեր ցանած սէրմը»,- եւ այսքանով լուանում իրենց ձեռքերը։
Առաւել սոսկալի է, երբ մեր հարազատի դժբախտութեան պահին մատնանշում ենք նրա իսկ կատարած «սխալները», որոնց պատճառով նա յայտնուել է այդ դժբախտութեան մէջ։
Այս ամէնը սարսափելի չէր լինի, եթէ մեր որոշումներից, մեր յայտարարութիւններից նոյնիսկ կախուած կարող են լինել մարդկային կեանքեր։ Եւ առաւել եւս, եթէ այդ մարդիկ մեր հարազատներն են, մեր եղբայրները։
Ուրէմն սթափուել է պէտք։ Անկախ ամէն ինչից, թասիբ է պէտք ունենալ։ Անկախ ամէն ինչից խնդիրը հնարաւորինս բարձրաձայնել է պէտք․․․ եւ այս մղձավանջում եղբոր կողքին չկանգնելը մեղմ ասած, ընդունելի չէ։
Հա՛յ ենք մենք, եղբայրներ, հա՛յ ենք մենք։
Եղբայրասէր, հայրէնատէր, հա՛յ ենք մենք։
Ուր էլ լինենք, մեզ անարգողի մա՛հն ենք մենք։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/488074.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել