1. Քեսաբահայերը տեղափոխվել են, որովհետև նրանք տեղեկացվել են գրոհայիններից, որ հարձակվելու են։
2. Գրոհայինները հարձակվել են ոչ թե հայերին բնաջնջելու նպատակով, այլ վերացնելու վերջերս տեղակայած ռուսական լոկացիոն կայանները, որը նրանց հաջողվել է։
3. Ասադականները ռմբակոցել են ամբողջ Քեսաբը՝ վրեժ լուծելու համար Ասադի հորեղբոր որդու համար։
4. Քեսաբահայերը որպես վահան են ծառայում ասադականների համար և շարունակվելու է այդպես, մինչև նրանք չտեղափոխվեն Հայաստան։
5. Հայաստանյան իշխանությունները պարտավոր են համոզել և օժանդակել սիրահայությանը տեղափոխվել Հայաստան։
6. Սարսափազդու նկարներն ու վիդեոները մարդկանց էմոցիաների հետ խաղալու չարդարացված ու պիղծ ձև է։
7. Հայերի Քեսաբում ցեղասպանվելու մասին լուրեր տարածելը հետապնդում է կամ հայերին ցեղասպանելու նպատակ, կամ ցեղասպանությանն ընդառաջ դրա մերժման լեզու դնելու թուրքական իշխանությունների բերանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել