Շարունակելով «ապազգային» ստատուսներիս շարքը, ասեմ, որ հայ ժողովուրդը երբևէ կրոնական խնդիր չի ունեցել մահմեդական աշխարհի հետ և հազար տարուց ավելի պատմությունն էլ նշածիս ապացուցող փաստ է:
Երբևէ՝ ո՛չ Պարսկաստանի տիրապետության տակ եղած ժամանակ, ո՛չ մոնղոլ-թաթարների, ո՛չ էլ արաբական խալիֆաթի տիրապետության տակ, հայերը ցեղասպանության չեն ենթարկվել քրիստոնյա լինելու պատճառով: Իսկ հիմա ամենակարևորը. նույնիսկ օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած ժամանակ, հայերը քրիստոնյա լինելու համար չեն կոտորվել, իսկ 1915 թվի հայերի ցեղասպանությունն էլ որևէ կապ չուներ մահմեդական-քրիստոնյա հակասության հետ:
Եթե վերևում նշածս պետությունները խնդիր դրած լինեին բնաջնջել իրենց տիրապետության տակ ապրող քրիստոնյաներին, ապա հարյուրավոր տարիների ընթացքում հաստատ դա նրանց կհաջողվեր, իսկ այսօրվա այն պնդումները, թե Սիրիայում մահմեդականները կոտորում են քրիստոնյա հայերին, սարսափելի ապատեղեկատվություն է և կարող եմ հաստատապես պնդել, որ այսքան ժամանակ որևէ հայ Սիրիայում չի սպանվել քրիստոնյա կամ հայ լինելու պատճառով, իսկ ռուսական հեռուստակայանների կազմակերպած վայնասունն էլ կապված է միայն իրենց ներքին խնդիրներից աշխարհի ուշադրությունը շեղելու և հայերին որպես «քավության նոխազ» ներկայացնելու դրդապատճառներով: Բանը հասել է նրան, որ Կադիրովն ու Վալուևն են Քեսաբի մասին կոչեր անում: Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, որ Հայաստանում այնպիսի իշխանություններ են, որոնք թույլ են տալիս իրենց ազգային խնդիրները շահարկեն ով ուզես՝ Բորիս Մոյիսեևից սկսած, վերջացրած Քիմ Քարդաշյանով....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/671911886181598?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել