1in.am-ը գրում է.

Մայդանում կրակել են երկու ինքնապաշտպանների և մեկ քաղաքացու վրա: Այս մասին ՈՒՆՆ գործակալությանը հայտնել են ականատեսները:

Ներկա դրությամբ հնարավոր չի եղել ճշտել, թե որքանով են ծանր ստացված վնասվածքները, առայժմ ժամանել է միայն ոստիկանության քննչական օպերատիվ խումբը:

Ականատեսների վկայությամբ` Աջ սեկտորի ներկայացուցիչը փորձել է Մայդան տանել ալկոհոլային խմիչքներով լի մի քանի փաթեթներ: Սակայն, հսկիչները նրան կանգնեցրել են, որոնցից մեկը գնացել է հրամանատարի մոտ պարզելու համար, թե ինչպես վարվել:

Նա վերադարձել է հրամանատարի և մի քանի հոգու հետ, որից հետո Աջ սեկտորի ներկայացուցիչը կրակ է բացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել