Ժողովուրդ ջան, էս քանի օրը մենք թյուր ու կեղծ տեղեկատվության ազդեցության տակ ենք ընկել ու դրա շարունակումը կարողա մեծ վտանգների հանգեցնել: Մոտ մի շաբաթ համացանցը ողողվելա նկարներով, տեսանյութերով ու նմանատիպ այլ բաներով այն մասին, թե իբրև այդ նկարներում գնդակահարվողներն ու մորթվողները հայեր են ու որ էտ դեպքերը կատարվել են հենց Քեսաբում: Սուտ է ժողովուրդ ջան, մի հավատացեք, մի կերեք ստահոտ քարոզիչների տված կտերը, դրանք հատուկ ծրագրված ու կոնկրետ նպատակներ հետապնդող գործողություններ են: Այդ բոլոր գցված նկարներում ու տեսանյութերում որևէ հայ չկա. էտ բոլոր նյութերը սիրիական պատերազմի տարբեր դրվագներ են, որտեղ գնդակահարվողները ամենայն հավանականությամբ սիրիական բանակի գերի ընկած զինվորներնեն են, կամ ինչ-որ այլ ահաբեկչական խմբավորումների պայքարի կադրերից, բայց ոչ Քեսաբի հայությանը վերաբերվող, իսկ դեպքերը բացարձակապես կապ չունեն Քեսաբի հետ: Կամ, օրինակ, կա մի քաղաքի տեսարան`ռմբակոծված, ծխացող`այսինքն պատերազմական թոհ ու բոհի մեջ ու իբրև թե էլի Քեսաբում. դա նույնպես Քեսաբում չի, պարզապես Հալեպ քաղաքի տեսարան է: Ասածս ինչ է` Քեսաբում հայերի կոտորած ու ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ: Ու սրանից կարելի է մի եզրակացություն անել, որից մի շարք հետևանքներ են բխում:
1. Սա հատուկ կազմակերպված ծրագիր է: Ըստ էության` հայերի կոտորածի մասին լուրերի տաարծուման նպատակը հայերի մոտ իրարանցում առաջացնելն է`Հայաստանը սիրիական պատերազմի մեջ ներքաշելու ու Հայաստանին «չորս ոտքով» թակարդը գցելու համար:
2. Որպեսզի ոչ հավաստի ու սուտ տեղեկատվության հիման վրա մեր ժողովուրդը սկսի թուրքերին մեղադրել կրկին անգամ հայերին ցեղասպանության ենթարկելու մեջ: Հետևաբար, եթե այդ լուրերը իրականության չեն համապատասխանում, ապա թուրքերը բաց չեն թողնի պատեհ առիթը ու հայերին կմեղադրեն ապատեղեկատվություն տարածելու մեջ և կասեն, որ այդ նույն կերպ էլ 1915թ. են վարվել ու իրենց մեղադրել են ցեղասպանություն իրագորշելու մեջ, ինչը նրանք չեն արել ու ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին գործի կգցեն իրենց քարոզչությունը:
3. Կամ էլ կարելի է այսպես մտածել: Նույն սցենարով կմեղադրեն հայերին իրենց անհիմն մեղադրելու մեջ ու դա առիթ դարձնելով իսկապես կսկսեն Մերձավոր Արևելքի հայերի բնաջնջումը:
Փաստորեն էս բոլոր միջոցառումները իրենց ամենասուր ծայրով ուղղված են հայերի դեմ` հարմար ու խճճվաճ իրավիրճակում նրանց ապակողմնորոշելու, հզոր պետությունների քաղաքական խաղերի թիրախ դարձնելու, ու մեղմ ասած «կրակը» գցելու համար: Մի խոսքով, ասածս ինչ է` սթափ ու սառը դատեք իրավիճակը, հասկացեք, որ ձեր ամեն մի ոչ խելամիտ ու անհիմն հայտարարություն կարող է հարմար դեպքում հենց մեր դեմ օգտագործվել, մի կուլ տվեք խայծը: Եվ ի վերջո. նորօրյա «կամավորական ջոկատներ» ստեղծելու, դրանց կազմակերպման գործում աղաղակելով, գոռուն-գոչյուններով, առավել ևս կառավարության միջոցով չի, որ պետք է արվի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել