Ներքին թշնամիների պլանները հետևյալն են.
Քեսաբի թեմայի քթից բռնած, հիմնավորելով Արևմուտքի թուրքական հայասպաններին հովանավորելը՝ ատելություն սերմանել Արևմուտքի հանդեպ, արժեզրկել ազատություն, եղբայրություն, արդարություն, անկախություն և այլ արժեքները, նվաստացնել ժողովրդավարությունը։ Որպեսզի ոչ մեկ այլընտրանք չփնտրի լավ կյանքի համար։ Որ բոլորը հստակ ուզեն այն, ինչ մատուցվելու է պլանի ավարտին։
Այնուհետև ցուցադրել, ներշնչել և ներարկել, որ հեսա մեզ գալու-ուտելու են թուրքերը, թրքանման ֆաշիստները, արաբները, ազերները, չեչենները, իսլամիստները և այլն, այսինքն՝
ա. կամ տևական փոքրիկ պատերազմիկ ղարաբաղյան ճակատում, որը կմղի փրկվելու ցանկության.
բ. կամ ահագնացող ողբ ու անհանգստություն՝ անասնական դրսևորումներով, որը կմղի փրկվելու ցանկության։
Ու... Եկե՛ք, վերջապես, եկե՛ք փրկվենք այս մղձավանջից։
-Կարելի՞ է մենք, վերջիվերջո, մեզ սկսենք հավատալ ու փրկել։
-Միանշանակ ո՛չ, մտքներովդ էլ չանցնի, որ նման բան կարելի է։ Քանզի պլանն ունի իր վերջը։
Ու հոպլյա՝ մեզ գալու է պաշտպանելու ու փրկելու մեր հին, մեր հարմար, դաշնակից սապոգը։
Երևի հարց էլ չի առաջանում, թե ինչու եմ ասում նրանց ներքին թշնամի, սակայն ասեմ։ Որովհետև նրանք մեր պետականությունը հանձնում են այլ երկրի տնօրինմանը, որը սրբապղծություն է և մեր ներկայիս ու ապագա ՀՀ քաղաքացիների հանդեպ, և այն ազատամարտիկների հանդեպ, որոնք կյանք ու արյուն տվեցին պետության կայացման համար, այլ ոչ թե սապոգացվելու համար։
Հ.Գ. Մի քիչ էլ թեթևացնեմ իրավիճակը. կյանքը սապոգ է՝ ոնց ֆռաս, մեկ է, ձմեռը առանց սապոգ էն չի։ ։ՃՃ