
2006թ.-ից, երբ հանրությանը ներկայացվեց կանադացի ճարտարապետ Ֆրենկ Գեհրի կողմից նախագծված «Marques de Riscal» հյուրանոցը, այն միանգամից դարձավ ժամանակակից ամենացանկալի, ճոխ վայրը, որտեղ այցելուները ցանկանում են մնալ ու ժամանակ անցկացնել: Իսպանիայում գտնվող այս հյուրանոցի դիզայնը արվեստի իսկական գլուխգործոց է, այստեղ հրաշալի է նաև խոհանոցն ու մատուցվող յուրահատուկ գինին: Այս վայրը խոստանում է անմոռանալի դարձնել ձեր այցելությունը:
Հյուրանոցի էքստերիերը նույնպես բավականին տպավորիչ է ու անկրկնելի՝ իր թեքված պատերով, զիգզագաձև պատուհաններով, բարձր առաստաղներով: Ընդհանուր առմամբ հյուրանոցն առաջարկում է 43 համար:














Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



