1. Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է: Հենրի Ադամս
2. Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը: Բեկոն
3. Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների: Գրասիան
4. Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր: Էրաս Ռոտերդամցի
5. Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է մեծագույն երջանկություն շնորհել նրան, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Թելման
6. Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը: Լաֆայետ
7. Ով ընկերներ է փնտրում, արժանի է, որ գտնի նրանց: Ով ընկերներ չունի, նա երբեք նրանց չի էլ փնտրել: Լեսինգ
8. Ասա ինձ, թե ում հետ ես ընկերություն անում, և ես կասեմ, թե ում ես ատում: Լորան
9. Տիրոջ ու ստրուկի միջև չի կարող ընկերություն լինել: Կուրցիոս
10. Ընկերությունն այնպիսի դրամագլուխ է, որի տոկոսները երբեք չեն կորչում: Համան
11. Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել: Հելվեցիուս
12. Ազգականներ մեզ Աստված է պարգևում. փառք Աստծո, որ ընկերներ ինքներս ենք ընտրում: Էթել Մամֆորդ
13. Ընկերությունը կյանքի ամենագեղեցիկ մարգարիտն է: Հենրիխ Մարքս
14. Էշի դիմացկունությունը պարզվում է խորդուբորդ ճանապարհին, ընկերոջ հավատարմությունը՝ առօրյա հոգսերի մեջ: Մենանդրոս
15. Թեպետ նա ոչնչություն է իբրև ընկեր, փոխարենը վտանգավոր է իբրև թշնամի: Մոլիեր
16. Օ, ով կարող է ավելի նողկալի լինել, քան նա,
Ով ընկերոջը նետում է թշվառության անդունը: Շեքսպիր
17. Կեղծ ընկերն ամենադաժան թշնամուց էլ վատ է: Պուբիլիոս Սիրոս
18. Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է: Ֆրանկլին
19. Սուտ ընկերներից ինքդ պաշտպանվիր, իսկ չարակամներից ես կփրկեմ քեզ (լատիներեն մակագրություն լեհ թագավոր Յան Սոբեսկու թրի վրա):
20. Ընկերները, ինչպես նաև երաժշտությունը, ինձ պետք էին միայն որոշակի տրամադրության մեջ: Ճիշտ է, այսպիսի ազատության համար երբեմն հարկ էր լինում վճարել միայնակությամբ: Չարլի Չապլին