Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ քաղաքը մի քանի օր շարունակ հարձակումների ենթարկվեց Թուրքական սահմանից Սիրիա ներթափանցած ահաբեկիչների կողմից: Ահաբեկիչները զինված են եղել լուրջ տեխնիկայով, որը, ըստ տեղացիների պնդումների, պատկանել է Թուրքիայի բանակին: Այս ուժեղ գրոհին հայերը դիմակայել են որսորդական ավտոմատներով ու այն զենքերով, որոնք եղել են իրենց ձեռքի տակ և ճակատը պահել են մինչև սիրիական բանակի ժամանումը, որն այսօր վերջապես կարողացավ ազատագրել Քեսաբը: Թե ինչպես է խաղաղ հայ բնակիչներին հաջողվել խուսափել մի քանի հազար ահաբեկիչների հարձակումից ու տարհանվել, օրեր առաջ Հայաստանից Սիրիա մեկնած մեր պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն ասում է, որ թուրքական կողմից մատնիչ է եղել, և միայն այդ պատճառով է, որ զոհեր չկան: Քեսաբի հայ քաղաքապետին հասցրել են զգուշացնել, որ թուրք սահմանապահները հետ են քաշվում ու սահմանը բացում են: Ըստ Նաիրա Կարապետյանի հաղորդած տվյալների՝ վարձկանների կազմում կռվել են մարդիկ 83 երկրներից: Տեղի հայերին հաջողվել է սպանել մի քանիսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել