Շուտով ամառ է, և ավելորդ կիլոգրամների հարցը շատերի մոտ բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում: Ստորև Դուք կարող եք ծանոթանալ կարճ ժամանակում գեղեցիկ կազմվածք ստանալու 3 լավագույն միջոցներին: 


1. Օգտագործեք հում բանջարեղեն, Ձեր կերակրացանկից բացառեք քաղցրավենիքը և հացը: Շատ հասարակ միջոց է, սակայն անչափ արդյունավետ: Հում բանջարեղենը հիանալի մթերք է: Նրանց մարսելու համար շատ ավելի մեծ քանակությամբ կալորիաներ կպահանջվեն, քան պարունակվում է նրանց մեջ: Այդպես դուք հագեցնում եք սովի զգացումը, և ճարպերն իրենք իրենց այրվում են: 


2. Կեցվածքը միշտ ուղիղ պահեք! Ուղիղ կեցվածքի շնորհիվ ձգվում են որովայնի մկանները, իսկ կուրծքն առաջ է գալիս և ավելի մեծ տեսք է ստանում:  Որպեսզի չմոռանաք ողնաշարն ուղիղ պահելու մասին, կարող եք օգտվել հատուկ սարքից` «կեցվածքի վիբրո-մարզիչ»: Սարքը սկսում է վիբրացիաներ արձակել, երբ մարդը կորացնում է մեջքը: Բացի այդ, սարքը տեսանելի չէ հագուստ տակից:  


3. Զբաղվեք սպորտով! Այն արագացնում է նյութափոխանակությունը և ավելորդ կիլոգրամները շատ ավելի արագ են անհետանում: Իսկ եթե չգիտեք, թե ինչպես ճիշտ մարզվել, ապա օգտվեք մասնագիտական բազմաթիվ գրքերից, օրինակ՝ «Մարզումներ տան պայմաններում. առավելագույն ազատություն»  և տեսանյութերից: 

Օգտագործեք այս երեք միջոցները և մոռացեք ավելորդ կիլոգրամների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել