1in.am-ը գրում է.
Սիրիական զորքերը սկսել են ազատագրել Թուրքիային սահմանակից Քեսաբ քաղաքը, որը գտնվում է Լաթաքիայից 65 կմ հյուսիս:
Հրետանին գնդակոծում է գրոհայինների դիրքերը քաղաքը շրջապատող Ալ-Քեբիր և Ալ-Կոուզ լեռներում, ինչպես նաև Գիմամ գյուղում:
Սիրիացի զինծառայողները մարտի 30-ին իրենց վերահսկողության տակ են վերադարձրել ռազմավարական 45 բարձունք և մոտեցել Նասր բարձունքին, որտեղ առկա է անցում դեպի գրավյալ շրջան: Ոչնչացվել են սահմանային գծին տեղադրված գրոհայինների հրթիռային սարքավորումները:
Ինչպես հայտնում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, Քեսաբի ճակատում նախաձեռնությունը լիովին անցել է կառավարական ուժերին: Քաղաքում են բանակային ստորաբաժանումները, որոնք Դամասկոսից հյուսիս գտնվող Կալյամուն լեռնային տեղանքում մարտի փորձ ունեն:
Գործակալությունը ներկայացնում է թուրք բժիշկների տվյալները, համաձայն որոնց՝ վերջին երկու օրերին սպանված ծայրահեղականների թիվը հասնում է 2695-ի: Սիրիայից Թուրքիայի տարածքում գտնվող հիվանդանոցներ են տեղափոխվել 5635 տուժածներ:



