Փարիզում բնակվող լուսանկարիչ Մալոն ստեղծել է «Մի օր դու կլինես իմ երեխան» անունը կրող յուրօրինակ ֆոտոշարքը: Այս ֆոտոշարքում մի նորածին բալիկ պատկերված է տարբեր մասնագիտությունների տեր անձանց կերպարով: Ծնողները հաճախ ցանկանում են իմանալ, թե ապագայում ինչ մասնագիտություն կընտրի իրենց փոքրիկը: Որոշ մշակույթներում ատամհատիկ են անում՝ նախապես երեխայի մասնագիտությունն իմանալու համար: Աստված գիտե, թե ապագայում մասնագիտական ինչ ուղի կընտրի այս երեխան, սակայն դատելով լուսանկարներից, նա առայժմ այնքան էլ մտահոգված չէ այդ հարցով: Լուսանկարների այս շարքը Ձեզ նույնպես կստիպի մի պահ մոռանալ Ձեր բոլոր հոգսերը և դրական էմոցիաներ կհաղորդի Ձեզ: Դե ինչ, դիտեք այս զվարճալի ֆոտոշարքը, և օրը սկսեք բարձր տրամադրությամբ:













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



