Մի քանի օր է, ինչ հայրեը համացանցային ֆլեշմոբ են սկսել, և իրենց անձնական էջերում տեղադրում են #SAVEKESSAB գրությամբ նկարներ: Սա, իհարկե, յուրահատուկ բողոքի ակցիա է, որը միանգամից աչքի է զարնում, բայց պետք է օգտագործել բոլոր կապերը, որ ոչ միայն հայերը այս նկարը տեղադրեն իրենց էջերում, այլ նաև օտարերկրացիները, որ ողջ աշխարհը հասկանա Քեսաբում կատարվող անօրինությունների լրջությունը:
Երեկ ձյուն եկավ: Մարդկանց մի մասը կրկին ուրախացել էր, մի մասը՝ տխրել, բայց անժամանակ ձյունը շատ դժվարություններ էր ստեղծել՝ առաջին հերթին վարորդների համար: Երեկ լուրեր էին պտտվում, որ շտապօգնության մեքենաները չեն կարողանում ձյան պատճառով շուտ հասնել նշանակված վայր, կամ հասնելուց հետո թաղվում էին ձյան մեջ՝ ոչ սեզոնային անիվների պատճառով: Քաղաքում ավտովթարները շատ էին. մի խոսքով, սպիտակ ձյունը իր հետ սև երևույթներ է բերել:
Ակամաից հիշում եմ Վիկտոր Հյուգոյին ու նրա Գավրոշին, երբ լսում եմ Հայաստանում սպասվելիք բարիկադների մասին: Երեկ բարիկադների թեմայով կրկին խոսակցություններ էին պտտվում: Բայց ես մի բան էլ լավ գիտեմ, բարիկադներ սարքելուց առաջ պետք չի դրա մասին հայտարարել, որովհետև հայտարարելուց հետո բարիկադ սարքելը մի քանի անգամ դժվարանում է: Եվ ես մի խոսք եմ հիշում, որ լսել եմ խելացի մարդկանցից՝ փողոցով ձեռք բերված իշխանությունը փողոցով էլ տալիս են:
Բարի շաբաթվա ընթացք: #SAVEKESSAB



