Այս ամիսներին ողջ աշխարհը ուշադրությունը լարած հետևում է Սիրիայում կատարվող դեպքերին: Մենք՝ հայերս, ուշադրություններս եռակի ու քառակի լարելուց բացի մեկ ֆունկցիա էլ ունենք՝ օգնության ձեռք մեկնել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, որոնցից շատերը կորցրել են իրենց տները, ունեցվածքը ու պարզապես հանապազօրյա հացի խնդիր ունեն:

Մեր խմբագրությանն ուղարկված այս նամակում սիրիահայերը կոչ-խնդրանքով են դիմում իրենց հայրենակիցներին, որը և այժմ ներկայցնում ենք ձեր դատին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սուրիոյ տագնապին հետեւանքով վտանգուած ժողովուրդը աջակցութեան, զօրակցութեան եւ օժանդակութեան անհրաժեշտ կարիքը ունի: Սուրիահայութիւնը անբաժան մասը ըլլալով սուրիացի ժողովուրդին, ինք եւս կրեց, եւ կը շարունակէ կրել, հետեւանքները ներկայ տագնապին: Սուրիահայութիւնը մեր ազգի եւ Միջին Արեւելքի կարեւոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է: Գոհունակութեամբ կ’ուզենք յայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կոչերն ու շրջաբերականները լայն արձագանգ գտան մեր ժողովուրդի զաւակներուն մօտ: Անոնք վստահութեամբ եւ անմիջական փութով ընդառաջեցին Վեհափառ Հայրապետի փափաքին: Սփիւռքի եւ Հայաստանի մեր ազգակիցները իրենց թեմերուն եւ երկիրներուն մէջ յառաջացուցին հանգանակութեան միացեալ յանձնախումբեր, եւ ժողովրդային օժանդակութիւնները հանգրուանային կերպով սկսան փոխանցել Կաթողիկոսարանին ճամբով Ազգային Առաջնորդարան: Բոլոր անոնք, որոնք ազգային գիտակցութենէն մղուած կը փափաքին իրենց գործնական մասնակցութիւնը բերել մարդասիրական եւ ազգօգուտ այս օժանդակութեան իրենց նիւթական նուէրները կրնան փոխանցել Կաթողիկոսարան, յատկապէս այս առիթով բացուած դրամատնային հետեւեալ հաշիւին.
- Bank: FRANSABANK SAL, Antelias Branch, Lebanon Name of account: CATHOLICOSSAT ARMENIEN DE CILICIE IBAN: LB87 0001 0002 4753 8500 0030 3501 SWIFT Code: FSAB LBBX Եւ կամ ուղղակիօրէն իրենց միջոցներով փոխանցումը կատարեն Ազգային Առաջնորդարան (Հալէպ): ԴԻՒԱՆ ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Սիրիահայերն գումար կարող եք փոխանցել նաև ուղարկելով 20 կոդը 1907 կարճ համարին: Հավաքված ողջ գումարը BlogNews-ը  կուղարկի Կաթողիկոսարանի բացած հատուկ հաշվեհամարին: Մեկ SMS-ն արժե 500 դրամ: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել