1915թ. Հայոց Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ հայեր փրկության կոչեր էին հղում աշխարհին: Ամերիկյան և եվրոպական թերթերը հոդվածներ էին հրատարակում այդ մասին, տարբեր պաշտոնյաներ նույնիսկ դատապարտում էին կատարվողը: Սակայն աշխարհը ոչինչ չարեց ու ոչ թե չարեց, որովհետև պատերազմով էր տարված, այլ չարեց ու ՎԵՐՋ: 
Այժմ, Քեսապի դեպքերի հետ կապված` մենք նորից կոչեր ենք անում աշխարհին, դիմում ենք ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ին, ստորագրահավաքներ անում... Ու ոչ ոք, ոչինչ չի անելու կրկին: Սակայն այստեղ մի կարևոր տարբերություն կա` 1915թ. մենք պետություն չունեինք, իսկ հիմա ունենք: Բայց տպավորություն է, որ մենք էլի պետությու չունենք ու նորից մնացել ենք աշխարհի բարեգթության հույսին...
Իսկ այս ֆոնի վրա` մեր պատգամավորների այցը Քեսապ, ավելի շատ հիշեցնում է Իսրայել Օրու կամ Խրիմյան Հայրիկի պատվիրակությունների դեգերումները աշխարհով մեկ, որոնք ոչինչ էլ չտվեցին, վերջին հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել