Ամենամեծ վնասը կրել է Արմավիրի մարզը

Armnewstv.am-ը գրում է

Մարտի 30-ի առավոտյան ձյան սպիտակ շերտը ծածկեց արարատյան դաշտի ամբողջ տարածքը: Գյուղացիները դժվար վիճակում են հայտնվել: Նրանք կանխատեսումներին հավատալով պատրաստվում էին այգիները ցրտից պաշտպանել լույս 31-ի գիշերը: 

Արմավիրի մարզում ջերմաստիճանի նվազումը սկսվեց առավոտյան ժամը 7-ից հետո, 0 աստիճանից իջնելով մինչև -2 իսկ որոշ հատվածներում մինչև -4 աստիճան: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետից տեղեկանում ենք, որ ցրտից տուժել են հատկապես խաղողի, ծիրանի և դեղձի այգիները:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը վաղ առավոտից շրջում է մարզի տարածքով, արձանագրում ջերմաստիճանային տատանումները և ծանոթանում այգիների վեգետացիոն վիճակին: Արտակարգ իրավիճակների հիդրոմետ ծառայությունից նրա ստացած տեղեկության համաձան խիստ ցրտերը կշարունակվեն առաջիկա երկու օրվա ընթացքում: Արթուր Այվազյանը գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տալիս չհուսահատվել և ավանդական մեթոդներով շարունակել պայքարել, գոնե մնացած բերքը փրկելու համար: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել