Armnewstv.am-ը գրում է
Հրազդանում ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, որը ուղեկցվել է ուժեղ քամով: Ձյունը դադարել է միայն օրվա երկրորդ կեսին: Քաղաքային իշխանությունները գործի են դրել ձյուն մաքրող տեխնիկան: Երկու օր շարունակ ուժեղ կարկուտն ու քամին չեն դադարել Տաթևում: Փակ է Տաթևի ճոպանուղին: Երեկ այնտեղ էլ սկսել է առատ ձյուն տեղալ: Ձյան ծածկույթը հասնում է 50-ից 60սմ -ի: Կան դժվարանցանելի հատվածներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` փակ են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները: Ամբողջությամբ փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի մի քանի հատված, փակ է Վարդենյաց լեռնանցք - Եղեգնաձոր ճանապարհահատվածը, դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ-Վանաձոր, Երևան- Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս ճանապարհները, Սևան-Ճամբարակ, Սոթք-Քրվաճառ, Լանջիկ-Թալին ճանապարհահատվածները:
Շարունակությունն՝ այստեղ



