Մայրաքաղաքի փողոցներում տեղի են ունեցել բազմաթիվ ավտոթարներ

Armnewstv.am-ը գրում է

Եղանակային վատ պայմանները կշարունակվեն մինչև մարտի 31-ը, ջերմաստիճանը կտրուկ կնվազի:

Երևանի բնակիչ Գևորգ Խաչատրյանը Գայի պողոտայում, ճանապարհի մերկասառույցի պատճառով իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Խաչատրյանին ու ուղևորուհի Հասմիկ Խաչատրյանին: Նրանք միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վաղ առավոտից տեղացող առատ ձյան և ուժեղ քամու հետևանքով Երևանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Պարբերաբար ավտովթարներ են տեղի ունենում Երևանում: Առատ տեղացող և փողոցները թաց ծածկույթով պատող ձյան պատճառով ավտովթարներն ավելացել են: Նոր Նորքի զանգվածում նաև բնակելի շենքերն են վաղ առավոտվանից հոսանքազրկված:
ԱԻՆ հիդրոմետի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ եղանակային վատ պայմանները կշարունակվեն մինչև մարտի 31-ի կեսօրը: Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում: Առանձին տարածքներում մինչև 18 աստիճան: Ապրիլի առաջին օրերին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել