Ի՞նչ ես կարծում, բնավորությանդ որ գիծն է օգնում քեզ հասնել հաջողության

Մանուկ հասակում հայրս ինձ մի հապավում սովորեցրեց, որն ինքն էր հորինել` ՆՁԱՀ. նպատակաուղղվածություն, ձիրգ, աշխատտասիրություն և համառություն: Այս օրենքներին ես հետևում եմ մինչ օրս:

Ասա խնդրեմ, արյոք չունե՞ս ցանկություն ուժերդ փորձելու ինչ-որ այլ դերում, ոչ երգչուհու կամ հաղորդավարուհու

 Ինձ ընդհանրապես երաժշտությունն էլ բավարար է, եթե ինչ-որ այլ բան էլ ցանկանայի, ապա դա իրական մեծ կինոյով զբաղվելն է: Ինձ շատ հետաքրքիր է փորձել ուժերս որպես դերասանուհի: Ի դեպ, երբ ես դեռ հայտնի երգչուհի չէի, ես խաղում է Կիևյան մի երիտասարդական թատրոնում:

Իսկ դու բավարարվածություն ստանո՞ւմ ես քո ներկայիս զբաղմունքից

Մինաշանակ: Ես բավարարվածություն եմ ստանում այն բանից, որ զբաղվում եմ սիրված գործով, չէ որ երգելն իմ առաքելությունն է: Աննկարագրելի ուրախանում եմ, որ իմ կատարած երգերը չեն մնում աննկատ, իսկ ոմանց համար, դրանք անգամ վերածվում են շատ հոգեհարազատ և արժեքավոր երգերի: Սա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է:

Թինա, այս տարի դու քո ոճը լուրջ փոփոխության ենթարկեցիր` մազերդ կարճ կտրելով: Հիմա չե՞ս փոշմանում որոշմանդ համար

 Ոչ, մազերը դեռ կաճեն, այս հարցում ես մտածելու բան չունեմ: Քանի որ ես Ջրոհոսի զոդիակի նշանի տակ եմ ծնվել, իմ ներքին վիճակը, տրամադրությունս փոխվում են գրեթե ամեն շաբաթ: Լավ է դեռ, որ կան մարդիկ ում ես լսում եմ, այլապես ինձ արդեն վաղուց կտեսնեին կարճ սև մազերով:

Քեզ փոխելու համար ի՞նչ քայլի չես գնա, Միգուցե դաջվա՞ծք, փի՞րսինգ

 Ինչ վերաբերում է փիրսինգին` չեմ կարծում, որ դա հնարավոր է: Այ իսկ մի փոքրիկ դաջվածք` որևէ աննկատ տեղում, վաղուց եմ ուզեցել, բայց ամուսինս դեմ է, չնայած դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել