1913 կամ 1914 հնարավոր է նույնիսկ 1915թ.-ին` անհայտ մի օր, լեհական արմատներով ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչը վերցրեց ոչ մեծ կտավ` 79,5սմ  79,5-ի վրա, եզրերը ներկեց սպիտակ գույնով, իսկ կենտրոնը լցրեց խիտ սև գույնով:Այդ դյուրին աշխատանքն իրականացնելով՝ Մալևիչը դարձավ աշխարհի ամենահայտնի, ամենաառեղծվածային, ամենասարսափելի նկարներից մեկի` «Սև քառակուսու», հեղինակը:   Ասում են՝ Մալևիչը Քառակուսին նկարելու ընթացքում երկար ժամանակ չի կարողացել ոչ ուտել և ոչ էլ քնել: 1915 թ. Մալևիչը ցուցադրել է նկարը՝ նկարի տակ ստորագրելով. <<Ես ամեն ինչի սկիզբն եմ>> , որից հետո հայտարարել է, որ նկարը համաշխարհային գեղանկարչության զարգացման գագաթնակետն է: Մալևիչն ասել է, որ ստեղծել է նկարը ենթագիտակցականի, իսկ ավելի ճիշտ՝ տիեզերական գիտակցության ազդեցության տակ: Հետևաբար, նկարը պետք չէ գիտակցությամբ փորձել ընկալել, այլ ենթագիտակցորեն:  Այդժամ հնարավոր կլինի քառակուսու միջոցով զգալ տիեզերական գոյությունը: Սև քառակուսին կարծես բոլոր ձևերի և գույների ամբողջությունը լինի՝ իր մեջ կրելով սևը /լույսի և գույնի բացակայություն/ և սպիտակը /բոլոր գույների և լույսի ամբողջություն/:

Նայելով առաջին հայացքից երևացող սև քառակուսուն՝ կարելի է նկատել, որ այն սև չէ, այլ բազմագույն: Ահա և նկարի գաղտնի իմաստը. մեզ շրջապատող աշխարհը միայն առաջին հայացքից է հարթ և սև ու սպիտակ: Եթե աշխարհն ընկալենք ծավալային և իր բոլոր գույներով, ապա մեր կյանքը հիմնովին կփոխվի:

Եվ իսկապես, տարածական նայելով նկարին՝ կարելի է նկատել, որ սևը բազմագույն քառակուսու միայն վերևի շերտն է: Փորձելով քառակուսին խորանարդ պատկերացնել ՝ կտեսնենք, որ նրա վերևի կողը երկնագույն է: Այն խորհրդանշում է երկինքն ու բարձրությունը: Ներքևի՝ հատակային կողը, կանաչ է՝ գարնան, բնության և երիտասարդության գույնը: Հիմա էլ փորձենք տեսնել խորանարդի կողմնային կողերը: Աջակողմյան կողը դեղին է՝ ամառվա ու արևի գույնը, իսկ ձախակողմյանը՝ կարմիր՝ կրակի, ջերմության և սիրո գույնը: Ամենադժվարը խորանարդի ետևի կողը տեսնելն է: Մտովի տեղափոխվենք հակառակ կողմը. Մեր տեսակետը 180 աստիճանով շրջենք: Եթե ստացվի, ապա դիմացի սև կողմի ետևում կտեսնենք սպիտակ կողմը: Սպիտակ-իմաստություն, ճշմարտություն և մաքրություն: Սև-մահ, չարիք և դատարկություն:

Ասում են որ որ «Սև քառակուսին» նկարել են Մալեեվիչից շատ առաջ։ Հեղինակն է եղել լրագրող, գրող, նկարիչ և ընդհանրապես իր էքսցենտրիկ արարմունքով հայտնի Ալլե Ալֆոնսը՝ 1883 թվականին։ Ճիշտ է, նրա «Սև քառակուսին» կոչվել է «Ուշ գիշերին նեգրերի պայքարը քարանձավում»։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Վիվենում։ Այդ գլուխգործոցն այսպիսին էր․

 sev-qarakusi

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել