Մարտի 30-ի առավոտյան մայրաքաղաքում տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ, վաղ առավոտից աշխատանքներ են իրականացնում գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելու ուղղությամբ: Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա:
Ձնամաքրմանը զուգահեռ՝ փողոցների երթևեկելի հատվածները մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել