Ուրեմն, բառացիորեն գրեթե հենց նոր հայաստանյան մեր առաջատար կայքերից մեկում կարդում եմ Պուտին-Օբամա հեռախոսազանգի մասին հրապարակումը: Ի սեր լրագրողական համերաշխության անուններ չեմ բարձրաձայնի .... ամեն դեպքում <<թասիբի հարց է>>, ինչպես ասում են: Բայց և .... ինչքան է իրատեսական այն, որ հայաստանյան կայքը կարող է ունենալ ԱՄՆ-ում, այն էլ Սպիտակ Տանը, իր աղբյորները, որ հեռախոսազրույցի մանրամասների մասին տեղեկություններ փոխանցի ... Իսկ արդեն հաջորդ պարբերության մեջ ակնհայտ է դառնում, որ նույն կայքը ամենայն հավանականությամբ հայերեն է թարգմանել կամ Վաշինգթոնի կամ Մոսկվայի տարածած մամլո պաշտոնական հաղորդագրությունը: Այս դեպքում խմբագիրը գոնե մի անգամ տեքստը կայքում տեղադրելուց առաջ կարդացել է թե չէ: Բոլորս էլ հասկանում ենք` շուկայական միջավայր, գովազդատուներ, դրանով պայմանավորված` սեփական արժեքի ու կարևորության բարձրացնելու ակնհայտ ցանկություն: Բայց միթե այդ ամենը կարելի է կատարել ի հաշիվ մասնագիտականի ..... Ախր սա լրագրողական հնարք չէ արդեն, այլ պարզ մի բան` խաբեբայություն կամ կեղծագրություն, որի ամենավառ ապացույցներից մեկին բախվեցինք ամիսներ առաջ, էլի առաջատար մի լրատվամիջոցի լրագրողի թույլ տվածի պատճառով: Մի խոսքով, լավ է, որ ձգտում ենք ոտք մեկնել համաշխարհային առաջատարների հետ, ովքեր ունեն իրենց աղբյյուրները բոլոր նախագահական պալատներում, ներառյալ նաև Սպիտակ Տանը, սակայն այդ ձգտումով հանդերձ չպետք է մոռանալ սեփական վերմակի երկարության մասին ու ըստ այդմ մեկնել ոտքերը:
Նյութի աղբյուր՝ http://yanpost.blogspot.com/2014/03/copypaster.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել