Աննախադեպ ցրտահարություն է տեղի ունեցել ու ձյուն է տեղացած անցած գիշեր Հայաստանի տարբեր մարզերում` օդի ջերմաստիճանի մինչև 12-15 աստիճանով նվազել է  Արարատյան դաշտում և նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում: Գիշերը օդում  եղել է  մինչև –4 աստիճան, հողի մակերևույթին` –5 աստիճան ցուրտ: Որոշ մարզերում` ջերմաստիճանն ավելի ցածր է եղել: Հիշեցնենք, որ գյուղացիները պատրաստվում էին ցրտահարությանը, սակայն ըստ երևույթին` ծիրանի բերքը փրկել չի հաջողվի: Խնդիրն ավելի է բարդացնում երեկ տեղացած կարկուտը, որն  ըստ որոշ տեղեկությունների՝ առանձին վայրերում վնասել է բերքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել