Մի քիչ առաջ գրել էի Բաղրամյան մետրոյի մոտ գիշերող ընտանիքի մասին: Գործս մի քիչ առաջ ավարտեցի, չդիմացա, որոշեցի գնալ իրենց տեսակցության ու այսօրվա աշխատածս գումարի մի մասը տալ իրենց: 01.20-ի տվյալով 1 մարդ կար այստեղ, կինն ու երեխաները չկային, նրանց մահճակալն էլ չկար: 1 մահճակալի վրա փակված 1 հոգի էր քնաց, կոշիկներից վկայում եմ որ տղամարդ էր, ծրարով գումարը դրեցի շուբայի տակ ու եկա: Ինչու եմ լուսանկարել? Որ ասեմ բոլորին ովքեր շեյր էին արել նախորդ ֆոտոն` հագուստ, ուտելիք, բարեգործական համերգ, բարեգործական ցուցահանդես վաճառք..նման բաներն իմաստ չունի հավաքել տանել, երկարա տևում: Պետքա ամեն մարդ, ով ուզումա օգնի, ինչ որ գումար անցնելուց տա ու հանգիստ քնի: Ամենաարագ ու կոնկրետ օգնությունը. ՓՈՂ: Ես այսօր հանգիստ կքնեմ, նախ երեխաները չկային, երևի նրանց արդեն օգնել էին, մնացել է երևի այս պապիկը, նա էլ մի քանի օր կուշտ կլինի, մինչև մեկ ուրիշն էլ գնա ու էլի օգնի....Բոլորին բարի գիշեր եմ մաղթում: Կյանքը դժվար բանա, բայց անհնարելա ապրել միշտ ուրիշի ցավերով, ուզում ես ուղղակի հանգիստ ապրել..
Նյութի աղբյուր՝ Ինչպիսին են տղամարդիկ անկողնում տարբեր տարիքում (16+)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել