Ռուսաստանը Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ երեք պաշտոնյաների նկատմամբ արգելք է սահմանել մտնել Ղրիմ և նրանց հայտարարել է Ռուսաստանի թշնամի քաղաքական գործիչներ, մի այդքան էլ կուրղինյանատիպ Ռուսաստանի քաղաքացի հայերի ուկրաինացիներն են համարում իրենց երկրի թշնամի, սակայն ասածս այն է, որ այս դարում օտար երկրների քաղաքացի համարվող և այդ երկրներում ապրող հայերի ազգությունը զուտ սիմվոլիկ բնույթ ունի և ուզենք թե չուզենք Հայաստանի ապագան կախված է միայն Հայաստանի Հանրապեության քաղաքացիներից ու պետք չէ պատրանքներ ունենալ, որ սփյուռքից մեզ օգնողներ են լինելու. նրանք բոլորը /եզակի բացառություններով/ ծառայում են իրենց քաղաքացիություն տված երկրին և պարտական են հենց այդ երկրներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/670889609617159?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել