Ինձ մի բան է շատ հետաքրքրում: Մեր որոշ քաղաքական ուժերն ու գործիչները, որ փետրվարից սկսած ուկրաինացիներից ավել ու առավել ժողովրդավարության համար «կռիվ» են տալիս, ինչու՞ գոնե մի անգամ չխոսեցին, նույն ոգևորությամբ չբարձրաձայնեցին Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին, երեք նախադասությունից բաղկացած նամակով չվազեցին ԱՄՆ դեսպանատան դուռը՝ դեսպանի դոշին լացելու ու ասելու համար, որ Սիրիայում տեղի ունեցողը ցեղասպանություն է՝ բառի բոլոր իմաստներով, ու որ էդ ցեղասպանության հեղինակները նրանք են, ում արևմտյան պետությունների ղեկավարները հորջորջում են «ազատության մարտիկներ»: Եվ եթե նշածս մարդիկ գոնե մեկ անգամ ի պաշտպանություն Քեսաբի հայության (Սիրիայի բնակչության մասին անգամ չես ասում, միևնույնն է՝ անիմաստ է) գոնե մեկ բառ արտաբերելու բարոյականություն ու համարձակություն չեն ունեցել, ապա քանի՞ գրոշ արժե նրանց գործունեությունը՝ մասնավորապես, և գոյությունը՝ ընդհանրապես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/790703897620373?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել