Lurer.com-ը գրում է.

Իր երկրի պատիվն օլիմպիական 3 խաղերում պաշտպանած մարզուհին շոկային մանրամասներ է պատմել իր կյանքից:

Ամերիկացի հայտնի սպորտսմենուհի Սյուզի Հեմիլթոնը, որ 3 Օլիմբիադայի է մասնակցել վազք սպորտաձևում` միջին դիստանցիաների վրա, պատմել է, որ վերջերս իր ապրուստի միջոցները վաստակում էր մարմնավաճառությամբ զբաղվելով:

44-ամյա թեթև աթլետուհին աշխատում էր որպես էլիտար «կանչով աղջիկ»: Սպորտսմենուհին Քելլի Լանդի կեղծանվամբ աշխատել է Լոս Անջելեսից մինչև Չիկագո ընկած շքեղ հոթելներում աշխատելով ժամում 600 դոլար:

Սյուզիի երկակի կյանքն ավարտվել է, երբ նրան ճանաչել է իր հաճախորդներից մեկը: Այնուհետև լրագրողները վազորդուհուն բռնացրել են Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում և ստիպել նրան ամեն ինչ խոստովանել: Կինը տհաճությամբ պատմել է իր գաղտնիքը և կատարվածն անվանել մեծ սխալ ասելով, որ այդպես ապրուստի միջոցներ է հայթայթել, քանի որ իր ամուսնական և, ընդհանրապես, կյանքում դժվար ժամանակներ են:

Այժմ նա պատրաստվում է հոգեբանական վերականգնման կուրս անցնել: Թեթև աթլետուհին հայտնել է, որ իր կյանքում խնդիրները սկսվել են եղբոր ինքնասպանությունից և հետծննդաբերական ընկճախտից հետո: Սյուզիի ամուսինն իմացել է նրա զբաղմունքի մասին, սակայն չի կարողացել նրան կանգնեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել