
2006 թվականի դեկտեմբերն էր: Տղան արդեն տարուց ավել ծառայում էր բանակում, երբ նրանց զորամաս բերեցին նորակոչիկներին: Տասնյակ տասնութամյա պատանիների մեջ տղան գտավ մեկին, որը նույն թաղամասից էր: Դե բանակ էր, համապատասխան բարքերով ու ադաթներով, ավելի փորձառուն օգնում էր նորաթուխ <<զեմլյակին>>, աջակցում բարդ պահերին:
Եկավ զինվորական երդման արարողության օրը: Հայաստանի տարբեր ծայրերից հեռավոր սահամանային զորամաս էին ժամանել նորակոչիկների հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու ընկերուհիները: Նրանց թվում էր նաև մեր հերոսի <<զեմլյակի>> ընտանիքը: Տղային հրավիրեցին իրենց հետ դուրս գալ արձակման և նշել նորակոչիկի երդման փաստը: Սկզբում տղան չէր ուզում, սակայն բավական էր, որ նա տեսներ կրտսեր ընկերոջ քրոջը, որպեսզի բոլոր կասկածները չքանային:
Ասում են սեր առաջին հայացքից չի լինում, տղան ինքը չէր հավատում դրան, սակայն արի ու տես, որ տրամաբանությունը միշտ չէ ի վիճակի ընկալել կյանքի կողմից թելադրվող իրականությունը: Տղան ու աղջիկը շփվեցին ընդամենը մի քանի ժամ, բայց դա հերիք էր, որպեսզի տղայի մեջ մի իսկական հրաբուխ սկսվեր: Հրաժեշտի պահին նա միայն մտածում էր մոտալուտ արձակուրդի մասին ու ոչ այնքան սեփական ընտանիքին տեսնելու համար, որքան Նրան:
Անցավ մի քանի շաբաթ, վերջապես տղային տասը օրանոց արձակուրդ տվեցին: Երևան հասնելու հաջորդ օրը հենց, տղան կապնվեց <<զեմլյակի>> ընտանիքի հետ: Նրանց որդու համար կապոց տանելու պատրվակով, նա պայամանավորվեց հաջորդ օրը այցելել նրանց տուն:
Տղային դիմավորեցին շատ ջերմ, սակայն Նա դեռ չէր եկել տուն: Տղան անհամբեր էր, ցրված էր ու անուշադիր, սակայն աղջկա հարազատները չէին նկատում դա: Նրանք տարված էին հարցուփորձով րենց որդու մասին, բանակի մասին, քաղաքական հայացքների մասին,
Վերջապես դուռը բացվեց, ներս մտավ Նա… Առաջին հայացքից սիրո մասին շատ է խոսվել, բայց երկրորդ հայացքից սերը շատ ավելի ուժգին էր, այն աստիճանի ուժգին, որ տղան մի պահ կորցրել էր խոսալու ունակությունը: Այնինչ, երեկույթը մոտենում էր ավարտին և ժամանակն էր հրաժեշտ տալու: Տղան չիմանալով ուրիշ ինչ խորամանկության դիմել, Նրան ասաց, որ անհրաժեշտ է ձեռագիր նամակ գրել եղբորը, որը նա հետը կտանի և կհանձնի հասցեատիրոջը: Աղջիկը զարմացավ, բայց սիրով համաձայնվեց, այսպիսով տղային հաջողվեց մոգոնել ևս մի
Հաջորդ օրը, երբ տղան նորից այցելեց նրանց բնակարան` նամակը վերցնելու նպատակով, նա հաստատապես որոշել էր հաղորդել աղջկան, որ անտարբեր չէ նրա նկատմամբ, սակայն դրա համար ևս պետք էր հարմար իրավիճակ ստեղծել: Մի գավաթ սուրճից հետո, տղան հրաժեշտ տվեց բոլորին հուսալով, որ նա կցանկանա ճանապարհել իրեն: Այդպես էլ ստացվեց, բայց արի ու տես, որ նրա հետ ուղղեկցելու եկավ նաև տասներկուամյա զարմիկը… Պարզ է, խոսակցությունը ուզած հունով չստացվեց և լսելով հրաժեշտի խոսքերը նրանք բաժանվեցին:
Այնուամենայնիվ, որոշածը չուզենալով փոխել, տղան ասաց իր զգացմունքների մասին կարճ հաղորդագորության միջոցով: Արդեն ուշ էր և չսպասելով պատասխանին, նա քնեց: Հաջորդ օրը երեկոյան Նա զանգահարեց: Ի զարմանս ինքն իրեն, տղան բավականին վստահ խոսեց.
Գիտես, ես իրոք սիրահարվել եմ քեզ ու հասկանում եմ որ դա քեզ կարող է անլուրջ թվալ, սակայն ես ինձ չէի ների եթե դա չասեի: Բնականաբար ես քեզնից ոչ մի բան չեմ կարող ակնկալել, քանի որ ինքս էլ լավ եմ հասկանում, որ ընդամենը մի քանի ժամ ենք շփվել, էլ չասեմ, որ դեռ ինը ամիս ունեմ ծառայելու: Ինձ միայն մեկ հարց է այս պահին հետաքրքրում. ինչպես ես վերաբերվում այն փաստին, որ ես սիրահարված եմ քեզ:
Շաբաթները արագ փոխում էին միմյանց, նրանք զանգում և գրում էին միմյանց: Տղան անհամբեր սպասում էր իր զորացրման բաղձալի օրվան, երբ վերջապես կկարողանա նորից տեսնել սիրելիին: Սակայն, մի օր երեկոյան, երբ նա փորձում էր զանգել աղջկան, խոսփողի մեջ լսվեց <<Բաժանորդը անջատել է հեռախոս կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:>> չարաբաստիկ նախադասություն: Աղջկա եղբորից տղան իմացավ, որ Նա կորցրել է հեռախոսը, ինչ բնավ հանգստացրեց մեր հերոսին: Չէ որ, նա ուներ Նրա քաղաքային հեռախոսահամարը և
Անցավ ևս մի քանի որ: Աղջկա եղբորը տեղափոխեցին այլ զորամաս, սակայն, մեր հերոսը անհանգստանալու կարիք դեռ չեր տեսնում, բայց պատահեց անսպասելին: Տղան իր ծննդյան գիշերը ընկերոջ հետ <<սամովոլկա>> դուրս եկավ և բռնվեց: Հաջորդ օրը նրան տասը օրով ուղղարկեցին ռազմական ոստիկանության մեկուսարան` կարգապահության մասին իր
Դժվար տասը օրեր էին, սակայն ոչ առաջին անգամն էր, ոչ էլ վերջին: Տասը օր հետո` մի քանի կիլոգրամ նիհարած, չսափրված և անքնությունից ուռած աչքերով, տղան վերադարձավ զորամաս: Պատահել էր սարսափելին. Բացակայության ընթացքում, զորանոցում անկացված ստուգատեսի ժամանակ, սպաները գտել էին նրա թաքստոցը, որտեղ նրա բջջային հեռախոսն էր ու ծոցատետրը, որտեղ գրված էին աղջկա տան և ընտանիքի անդամների հեռախոսահամարները: Սակայն տղան հուսադրեց իրեն այն թույլ փաստարկով, որ ինքը մեկ է հիշում է տան տեղը, ծառայությանն ել մնացել է մոտ երեք ամիս…
2007 թվականի դեկտեմբերն էր: Ուղիղ երկու տարի և քսաներկու օր տևած բացակայությունից հետո տղան վերադարձավ հարազատ Երևան: Առաջին բանը, որ նա արեց, շտապեց աղջկա տուն… Ահա շենքը… Ահա մուտքը… Երրորդ հարկ, աջկողմի դուռ… Թակոց և դուռ բացվեց…
Անծանոթ մարդ էր, լրիվ անծանոթ: Պարզվեց աղջկա ընտանիքը երկու ամիս առաջ տեղափոխվել էր և ոչ որք չգիտեր թե ուր: Տղան սկսեց ապարդյուն փնտրտուքը, որը տևեց մոտավորապես երկու ամիս, բայց ոնց կարող ես գտնել մի մարդու միլլիոնանոց քաղաքում, երբ
Կյանքը շարունակվում էր: Տղան տեղավորվեց աշխատանքի, մի քանի թեթև հարաբերություններ ունեցավ: Նա արդեն գրեթե մոռացել էր Նրան, միայն հազվադեպ երազներում էր տեսնում: Անցավ ևս մեկ տարի: Երեկոյան, աշխատանքից հետո, տղան համակարգչի առջև նստեց, բացեց Օդնօկլասսնիկի իր էջը և…