Վերջին շրջանում բազմաթիվ հարցերի շուրջ կարծես հաջողում են տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, որը բնականաբար ողջունելի է: Սակայն ուշադրությամբ հետևելով, իմ համար փաստել եմ մի պարզ ճշմարտություն. նախաձեռնություններին միացող մտավորականների թիվը ստվար է, մտավորականներ` որոնք կարող էին դառնալ հասարակության շարժիչ ուժը, որոնց խոսքը կլիներ կշռադատված, ու առանց քաղաքական հոսանքների ազդեցության:Եվ այդժամ կարծում եմ որևէ մեկը իրավունք չէր վերապահի իրեն խոսելու, որ այս կամ այն երևույթը անհարկի քաղաքականացվում է: Չնայած եթե քաղաքացիական նախաձեռնության թիրախը քաղաքական գործիչն է, ուրեմն դա էլ բնական է: Ամեն դեպքում, սիրելի մտավորականներ մի լռեք, միգուցե նաև հասարակության շրջանում կա մի հոծ բանակ, որ սպասում է Ձեր հեղինակավոր խոսքին ու գործին, ու միգուցե նաև Ձեր խոսքով կնպաստեք երբեմնի մտավորականի բարձր կոչման վերականգնմանը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել