1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին, հերքել է «Ռեալ» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
««Ռեալ» տեղափոխությանս մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ես միշտ ասել եմ, որ կարիերաս շարունակելու երկու տարբերակ ունեմ` մնալ «Ատլետիկո»-ում, կամ «Չելսի» վերադառնալ: Ցանկանում եմ խաղալ, և եթե այդպիսի հնարավորություն չեմ ունենալու «Չելսի»-ում, ապա հաճույքով կմնամ այստեղ:
Մոուրինյոյի հետ երբեք չենք շփվել: Այժմ «Չելսի»-ում չեն կարող երաշխավորել, որ ես տեղ կունենամ թիմի հիմնական կազմում, քանի որ այնտեղ հանդես է գալիս Չեխը: Պետրը հիանալի է խաղում: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Իսկ ես ցանկանում եմ խաղալ»,- ասել է Կուրտուան:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_261439.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել