1. Ստրուկների մշտական աշխատանքի տնտեսական պարտադրանքը: Ժամանակակից ստրուկը ստիպված է մինչև մահն անդադար աշխատել, քանի որ նրա ստացած գումարը բավարարում է բնակարանի մեկ ամսվա վարձակալության, սննդի մեկ ամսվա պաշարի և մեկ ամսվա ճանապարածախսի համար: Թոշակը նույնպես խաբկանք է, քանի որ ստրուկ-թոշակառուն իր ողջ թոշակը տալիս է բնակարանի վարձակալության և սննդի համար, և ազատ գումար չի ունենում:

2. Ստրուկներին աշխատել ստիպելու երկրորդ մեխանիզմը ոչ անհրաժեշտ ապրանքների արհեստական պահանջարկի ստեղծումն է, որոնք ստրուկին առաջարկվում են հեռուստատեսության, PR-ի, խանութում ապրանքների հատուկ տեղադրության միջոցով: Ժամանակակից ստրուկը ներգրավված է «նորույթի» ետևից անդադար վազքի մեջ, իսկ դրանք ձեռք բերելու համար պետք է միշտ աշխատել:  

3. Ստրուկների մշտական աշխատանքի տնտեսական պարտադրանքի երրորդ թաքնված մեխանիզմը վարկային համակարգն է, որի «օգնությամբ» ժամանակակից ստրուկները ներքաշվում են անվերջանալի բանկային պատմության մեջ: Ստրուկը ամեն օր պետք է ավելի ու ավելի գումար աշխատի, քանի որ հին վարկերի տոկոսները մարելու համար նա նոր վարկ է վերցնում և ստեղծում է պարտքերի բուրգ: Ստրուկի գլխավերևում անընդհատ կախված պարտքը շատ լավ միջոց է նրան նույնիսկ չնչին աշխատավարձի դիմաց աշխատել ստիպելու:

4. Չորրորդ մեխանիզմը պետության մասին միֆն է: Ժամանակակից ստրուկը համարում է, որ աշխատում է պետության համար, բայց իրականում դա սուտ է, քանի որ ստրուկի փողերն ուղղվում են ստրկատիրոջ գրպանը, իսկ պետություն հասկացությունն օգտագործվում է վերջիններիս խաբելու համար, որպեսզի աշխատեն և ավելորդ հարցեր չտան:

5. Հինգերորդը գնաճի կամ պարբերաբար արհեստական կերպով ստեղծվող դեֆոլտի մեխանիզմն է, որոնք բնակիչներին թույլ չեն տալիս տնտեսապես զարգանալու, նրանք միանգամից կորցնում են իրենց գումարը՝ նույնիսկ չհասցնելով սկսել սեփական բիզնեսը: Ապրանքների գնաճը և աշխատավարձի մակարդակի անփոփոխությունը ապահովում են ստրուկների անտեսանելի թալանը: Այդպես ժամանակակից ստրուկն ավելի ու ավելի աղքատ է դառնում:  

6. Ստրուկներին անվճար աշխատել ստիպելը վեցերորդ մեխանիզմն է: Ստրուկին զրկում են այլ քաղաքում կամ երկրում անշարժ գույք գնելու և այնտեղ տեղափոխվելու հնարավորությունից: Այդ մեխանիզմը ստրուկներին ստիպում է աշխատել քաղաքատիպ ընկերությունում, և նրանք պարզապես այլևս չունեն ընտրության և փախչելու հնարավորություն:  

7. Ստրուկներին անվճար աշխատել ստիպող յոթերորդ մեխանիզմը ստրուկի աշխատանքի, նրա կողմից ստեղծված ապրանքի իրական արժեքի թաքցնումն է:

8. Որպեսզի ժամանակակից ստրուկները չպահանջեն ստացվող եկումուտից իրենց մասնաբաժինը, նրանցից գաղտնի են պահում իրենց կողմից դարերի ընթացքում ստեղծված ռեսուրսների՝ ստրկատերերի կողմից թալանը:

Եվ Դուք դեռևս կարծում եք, որ ազա՞տ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել