Շնորհալի նկարիչ Ռամոն Բրուինը 31 տարեկան է: Թեպետ Ռամոնն ինքն իրեն ինքնուս է համարում, Նիդերլանդներում նա ստացել է մասնագիտական կրթություն և 2010 թ.-ին նկարչի մասնագիտությամբ ավարտել համալսարանը: Նա իր նկարներում կիրառում է ներկացիր, մատիտ, ջրաներկ, ակրիլ, փայտածուխ, գրաֆիտ և այլն: Ռամոնը մշտապես փորձում է գերազանցել ինքն իրեն: Նա իրեն դրսևորում է նկարչական տարբեր ուղղություններում և հասնում նորանոր նվաճումների: Արդեն ինը տարի է, ինչ Ռամոնը լրջորեն զբաղվում է նկարչությամբ: Մոտ 4 տարի առաջ նա հիմնադրեց JJK Airbrush դիզայներական ստուդիան: Ռամոնի ստեղծագործությունները տեղ են գտել մի շարք հայտնի կայքերում: Նա զբաղվում է նաև գրական գործունեությամբ և վերջերս հրատարակել է իր առաջին գիրքը:











Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



