Հայրենասիրությունը սկսվում է պետություն կառուցելու և այն զարգացնելու ձգտումից։ Հայրենիքը պետությունն է։ Կառուցելուց զարգացնել տարածքում Հայաստանի համար գոյություն ունի մի մեծ խնդիր՝ պահել այն, որի համար առաջին հերթին պետք է ապրել հայրենիքում։
Երկրորդ մեծ խնդիրը կոռուպցիան է, որի հիմնական հետևանքն արտագաղթն է, իսկ պատճառը՝ մարդկային արատները։ Վերջիններիս հիմնական մասը ներթափանցել է մեր հասարակության մեջ սովետական տարիներից։
Այսինքն՝ Հայաստանում ապրելն ու արտագաղթի դեմ պայքարելը հայրենասիրություն է։ Եվ այսպես, հարց հայրենասեր ընկերներիս և նաև անծանոթներին։
Ի՞նչ կարելի է անել կոռուպցիայի և արտագաղթի դեմ, եթե տեղական իշխանություններն են նպաստում դրանց մակարդակի աճին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/771335249545038?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել