ՀՀ-ՄՄ` հնարավորություններ և մարտահրավեր. ՄՄ անդամակցության պարտավորությունները ՀՀ-ն կատարել է 70%-ովArmnewsTV.am-ը գրում է.

Հանրապետականներ, պաշտոնյաներ, դիվանագետներ ու ՄՄ գործընկերներ: Բոլորին համախմբել է հրատապ տնտեսական համաժողովը: 

Նախագահի օգնականը Սերժ Սարգսյանի ուղերձն է բերել: Դրանում ՀՀ Նախագահը սեպտեմբերի 3-ի քաղաքական որոշման և պատճառներն է նշել, և նպատակները, և արդյունքը: «Եդինայա Ռոսիյա»-ի ներկայացուցիչն էլ Դմիտրի Մեդվեդևի ուղերձն է փոխանցում: ՌԴ վարչապետը հայ գործընկերների քայլերով է տպավորված: Հենց այստեղ ու ներկայացուցչական այս ձևաչափով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները, որ առաջացել են քաղաքական որոշումից հետո: Բաց և հրապարակային: Մինչև այդ ՀՀ վարչապետը ՀՀ Նախագահի խոսքն է մեջբերում: Հոկտեմբերին Եվրախորհրդում Սերժ Սարգսյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին էր խոսել:

Ամենահաճախ հնչող հարցը. միանալով ՄՄ-ին` Հայաստանը չի՞ կորցնի ինքնիշխանությունը: Պատասխանը հստակ է` Հայաստանը ձեռք կբերի լրացուցիչ լիազորություններ, ազդեցության գործիքներ: Ո՞վ, ինչպե՞ս կշահի անդամակցությունից: Տիգրան Սարգսյանը շեշտում է կետ առ կետ: Բիզնեսի առջև հաստատ նոր դռներ կբացվեն: Դեպի մեծ շուկա: Մաքսային ձևակերպումները կպարզեցվեն: Ներդրումների ընդլայնումը մյուս կարևոր նպատակն է: Առաջին խոշոր ծրագիրն արդեն կա` «Ռոսնեֆտ»-ը Հայաստանում` 400 միլիոն դոլար ներդրումով: Առնվազն: Անդամակցության էֆեկտը ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա կզգա: Կենսամակարդակի բարձացմամբ, ազատ տեղաշարժով: Այդկերպ մյուս խնդիրն էլ կլուծվի` արատագաղթը կնվազի: 

Տատյանա Վոլովայան` հայ-ռուսական աշխատանքային խմբի ղեկավարը, շարունակում է թեման: Ազատ տեղաշարժի խնդրով հիմնարար փաստաթուղթ կա: Ռուս գործընկերը դրա ամենակարևոր կետն է նշում` արվելու է այնպես, որ ՀՀ քաղաքացիները, աշխատանքի տեղափոխվելիս, իրենց ներգաղթյալ չզգան: Հակառակը` միասնական տարածքում իրենց պետք է զգան լիիրավ քաղաքացի: Գործնական արդյունքը` շուտով: Տիգրան Սարգսյանը նույնիսկ օրերի մասին է խոսում: Ապրիլին: Վստահեցնում է` Ռուսաստան մուտք-ելք կատարող հայերի համար լավ նորություն կլինի: Մինչև այդ, Տատյանա Վոլովայան նախանձով է ուսումնասիրում հայկական պլանշետը: Շեշտում է` Եվրասիական տարածքում Հայաստանն առաջինն է: Եվ միանգամից գործի` այդ արտադրանքն ընդհանուր շուկայում կհայտնվի առանց մաքսատուրքի:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել