Panorama.am-ը գրում է.
«Ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը կարևորելով` զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ»: Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հաղորդում են ՊՆ մամուլի բաժնից:
Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:
Նիստի ընթացքում ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



