Իմ համար զարմանալի չէ, որ փրփրած բերաններով տեղական շշալցման արևմտամոլները գոչում են Ղրիմի մասին, բայց ծպտուն չեն հանում Քեսաբի հայերի ողբերգական վիճակի մասին: Սիրիայում ավելի շատ հայ է մահացել, քան Ուրակինայի մայդաններում, բայց ոչ մի հայ գրանտակերի դա չի հետաքրքրում: Սաքունցանմաններ, ո՞ւր եք.... Ինչո՞ւ չեք «անվանափոխում» փողոցներ...
Զարմանալի է, որ որոշ մարդկանց համար արևմտամետ և «ազատամիտ» լինելը ավելի մոդայիկ է, քան հայասեր ու հայրենասեր լինելը:
Հիմա, երբ հայկական եկեղեցիներում թուրքերը կայֆեր են անում, մեր արևմտամետները ավելի մտահոգված են, թե հայ պատգամավորների ինչու են հանդիպել Ասադի հետ: Պարոնայք, գոյություն ունի մեկ տարբերություն: Դուք պաշտպանում եք ամերիկանցիների շահերը, իսկ Ասադի սիրիական զորքը պաշտպանում է հայերին:
Նույնիսկ ամենաանտեղյակ մարդն էլ գիտի՝ ամերիկացիները խրախուսում, զինում և ֆինանսավորում են այն թուրք, արաբ և չեչեն տերորիստներին, որոնք ոչնչացնում են հայկական գյուղերը և ավանները: Ավելին, ամերիկացիները հայերին սպանողներին, թալանողներին և բռնաբարողներին ճանաչում են Սիրիայի օրինական և լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներ: Զարմանալի չէ, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը ժամանակ է գտնում նկարահանվելու ֆլեշ-մոբերում, բայց ժամանակ չի գտնում ծպտուն հանելու, երբ իր երկրի կողմից զինվող և ֆինանսավորվող սիրիական «դեմոկրատական» ուժերը ավերում և թալանում են հայկական գյուղերը:
Ոմանք ասում են, որ միջազգային հանրություն չի ընդունում այս կամ այն բանը, պետք է առաջին հերթին հասկակալ, թե ինչ է իրենից ներկայացնում «միջազգային հանրությունը».
«Միջազգային հանրությունը» անտարբեր էր, երբ...
1. Երբ հայերին կոտորում էին Թուրքիայում.
2. Երբ հայերին կոտորում էին Ադրբեջանում.
3. Երբ քնած հայ մարդուն սպանում էին, իսկ սպանողին ազատ արձակում.
4. Երբ Սիրիայում խոշտանգում, առևանգում, սպանում էին հայերին.
5. Երբ ազերի դիպուկահարների փամփուշներից մահանում են անմեղ մարդիկ:
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել:
Միջին թվաբանական ամերիկացին չի կարող գտնել Հայաստանը քարտեզի վրա, նա հաստատ ավելի կնախընտրի «սպունգ Բոբի» մասին մուլտֆիլմը, քան հայ ժողովրդի բարեկեցությունը:
Միջին եվրոպացին ավելի շատ մտահոգվում է իր մեքենայի բենզինի թանկացումով, քան ինչ-որ երկրում ինչ-որ ազգի բնաջնջումով՝ ինչ-որ ուրիշ ազգի կողմից, ինչ-որ ժամանակ:
Երբ որ ասում են՝ «Միջազգային հանրությունը պահանջում է...», առաջին հերթին պետք է հարցնել՝ ինչո՞ւ է միջազգային հանրության պահանջները համապատասխանում կոնկրետ մեկ երկրի պահանջներին:
ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը ցույց տվեց, որ Հայաստանը սկզբունքային է: Մենք ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ենք, անկախ նրանից՝ որ երկրում է դա, և որ ազգն է ուզում անկախանալ: Եթե աշխարհի բոլոր երկրներն էլ դեմ լինեն, միևնույն է, ճիշտը մնում է ճիշտ:
Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը միջազգային հանրությունը չի հաղթել: Միամիտ պետք է լինել, որ հավատալ՝ եթե Ղրիմի փոխարեն լիներ Արցախի հարցը դրված քվեարկության, ապա այլ հաշիվ էր լինելու:
Հայրենքը ամեն հայի համար ծնող է: Եթե մի հայ անվանում է Հայաստանին «изгой», մի հավատացեք նրան. նա հայ չի: