♦ Այն, ինչ անում ենք կյանքում, արձագանքում է հավերժության մեջ: Մաքսիմուս, «Գլադիատոր» 

♦ Մի մարդ գիտեի, ով ասում էր. «Մահը մեզ բոլորիս է ժպտում: Միակ բանը, որ կարող է մարդ անել, դրան ի պատասխան ժպտալն է»: Մաքսիմուս, «Գլադիատոր»

♦ Ինչ էլ դուրս գա մեր դեմ, մենք գոյատևելու ավելի մեծ շանս ունենք, եթե միասին լինենք: Հասկանո՞ւմ եք՝ եթե միասին լինենք, կապրենք: Մաքսիմուս, «Գլադիատոր»

♦ Ոչ ոքի հետ ոչ մի այնպիսի բան չի պատահում, որին նա բնությամբ տրված` չկարողանա հաղթահարել: Մաքսիմուս, «Գլադիատոր»


♦ Դու մարդկանց կատարելատիպ կտաս, որի հետևից նրանք կգնան: Նրանք կքայլեն քո հետևից, կթափառեն, վայր կընկնեն, բայց ժամանակի ընթացքում արևի վրա կմիանան քեզ: Դու նրանց կօգնես հրաշքներ գործել:  Ջոր Էլ, «Պողպատե մարդը» 

♦ Միակ ճանապարհը՝ իմանալու, թե որքան ուժեղ ես, սեփական սահմաններն անընդհատ փորձարկելն է: Ջոր Էլ, «Պողպատե մարդը»

♦ Հույսը: Հույսի մեջ է մարմնավորված յուրաքանչյուր մարդու` բարու ուժը լինելու ներուժի մասին հիմնավոր համոզմունքը: Ջոր Էլ, «Պողպատե մարդը»


♦ Դասերը կձանձրեցնեն միտքդ, կբթացնեն այն, կոչնչացնեն մտքի իրական ստեղծագործական ներուժը: Նեշ, «Բանականության խաղեր»

♦ Ի՞նչ է տրամաբանությունը: Ո՞վ է որոշում, թե որն է բանականը: Իմ փնտրտուքները ինձ հասցրեցին ֆիզիկայի, մաթեմատիկայի, պատրանքների աշխարհներ ու հետ վերադարձրեցին, և ես իմ կարիերայի ամենակարևոր հայտնագործությունն արեցի. տրամաբանությունն ու բանականությունը միայն առեղծվածային սիրո հավասարման մեջ կարելի է գտնել: Նեշ, «Բանականության խաղեր»

♦ Մրցակցային վարքագծի մեջ միշտ էլ ինչ-որ մեկը պարտվում է: Նեշ, «Բանականության խաղեր»


♦ Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ փորձելով դասավորել աշխարհը: Ժամացույցներ ու օրացույցեր ենք պատրաստում ու փորձում կանխատեսել եղանակը: Սակայն մեր կյանքի ո՞ր մասն է իրականանում մեր կառավարման տակ: Իսկ ի՞նչ, եթե մենք նախընտրեինք գոյություն ունենալ միայն մեր իսկ ստեղծած իրականության մեջ: Մի՞թե դա մեզ խենթ կդարձներ: Ու եթե այո՝ միթե դա ավելի լավ չէ, քան հուսահատ կյանքը: Ջոն Բրենան, «Հաջորդ երեք օրը» 

♦ Մարդկանց համար առաջին վախը մահվան վախը չէ, այլ հանրային ելույթի վախը: Ռիչի Ռոբերտս, «Ամերիկացի գանգստերը» 

♦ Ես պետք է հավատամ, որ երբ ամեն ինչ վատ է, ես կարող եմ ամեն ինչ փոխել:  Ջիմ Բրեդոք, «Նոքդաուն»

♦ Իմ սիրտը քար է, բայց այն բաբախում է: Ժավեր «Թշվառները»

 

♦ Առակաց 13:3. «Իր բերանը զսպողը իր անձն է պահում, բայց շրթունքը լայն բացողը կործանվելու է: Բեն Ուեյդ, «Յումա» 

 Այս կեղտի մեջ ոչ ոք անմեղ չէ: Էդ Հոֆման, «Կեղծիքների շղթա»

♦ Չես կարող հաղթել պատերազմում, եթե չգիտես՝ ով է թշնամիդ: Հանդո, «Скины»

♦ Ցավը ստիպում է հուսալ: Ինքդ քեզ ասում ես. «Սա չի կարող շարունակվել, այսօր ամեն ինչ այլ կերպ կլինի, այսօր ինչ-որ բան կարող է փոխվել»: Քրիստոֆուորո, «Քնքշություն»

Մենք չենք կրող մեր հաջողությունը հատուցել չարության փառքով, այն մթություն է ծնում: Ռոբին Լոնգսթրիդ «Ռոբին Հուդ» 

♦ Այդպիսին է կյանքը. դու երբեք չգիտես, թե այն մի պահից մյուսը քեզ ուր կտանի, ու այն լի է անակնկալներով: Լեքլան «Սիրո պահը» 

♦ Ես մենակ չեմ: Նոյ «Նոյ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել