-Ատամի խոզանակ..
-Կա:
-Լողազգե՞ստ:
-Վերցրել եմ:
-Սրբիչ և տաք շոր չմոռանաս:
-Լավ, մամ գիտեմ ))
Այսպիսի ուրախ բայց և էներգատար զբաղվածություն է տիրում գրեթե բոլոր հանգստանալու գնացող մարդկանց տանը, դասավորելով իրերս մտածում եմ «հանկարծ չմոռանամ ինչ պետք է վերցնեմ»..ու այսպես այնքան շատ կրկնեցի ինձանից հոգնած ու տանջված այդ նախադասությունը, որ գլխումս միտք ծակեց ցուցակը դարձնելու բլոգային թեմա...
Դե ինչ, ներկայացնեմ ցուցակ` անհրաժեշտ պարագաների և իհարկե այն ամենը ինչ կարող է ձեզ պետք գալ ճանապարհին:
1. Սկսենք անձնագրից (և այլ թղթեր) ամենակարևորը
2. Եթե կարիքը կա բժշկի տեղեկանք
4. տաք շոր իհարկե)) չէ որ ցրտից ոչ ոք ապահովագրված չէ
5. Անձնական հիգիենայի պարագաներ
6. աղջիկներին առաջարկում եմ մակսիմալ քիչ կոսմետիկա վերցնել, լինել բնական ու թեթև
7. Լավ է չմոռացա լողազգեստ, արևից պաշտպանվելու քսուկներ
8. Եթե երկար ճանապարհ եք գնալու ունեցեք ձեր անձնական սպասքը, բայց որ հեշտ լինի լվանալ՝ նույնիսկ սառը ջրով
9. Այսպիսի հարմար գորգիկներ, որ ձեզ կարող են պետք գալ ճամբարներում
11. Եթե անձրևոտ տեղ եք գնում, վերցրեք անձրևային վերարկու, ինչից ես հիմա փնտրում եմ և ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել
12. քիչ էր մնում մոռանայի ...Բա ու՞ր մնաց յոդ, «սանտավիկ» «բինտ»,,անպայման վերցնում ենք
13. Մթության մեջ օգնական
այնքան բան կա տանելու, իհարկե չմոռանամ ասել որ դա կախված է նրանից թե ուր ես գնում հանգստանալու, դե ինչ ցուցակը անվերջ է, իսկ այն վերջացնել ես թողնում եմ ձեզ, գրեք մեկնաբանություններում՝ էլ ինչ կարելի է տանել :) իսկ ես վերջում ավելացնեմ, որ ապահով ճանապարհորդության բաղկացուցիչ մասն է կազմում նաև լավ և ապահով ճամպրուկը:
Նյութի աղբյուր՝ http://tatevgalstian.blogspot.com/2012/07/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել