
54-ամյա Մարիո անունով տղամարդը տառապում է անբուժելի քաղցկեղից, և նրան շատ քիչ ժամանակ է մնում ապրելու: Մահից առաջ նա որոշել հրաժեշտ տալ իր սիրելի կենդանիներին:
Մտավոր հետամնացությամբ տառապող Մարիոն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ռոտերդամի գազանանոցում՝ աշխատելով ընձուղտների վանդակները մաքրող: Նա խնդրել էր հիվանդանոցային մահճակալով իրեն տանել գազանանոց, որպեսզի նա կարողանար հրաժեշտ տալ իր սիրելի կենդանիներին: Այս սրտաճմլիկ պահին ընձուղտներից մեկը մոտեցավ Մարիոյին և հրաժեշտի համբույր տվեց նրան:
Տղամարդու վերջին երազանքն իրականացվել էր Ambulance Wish Foundation բարեգործական կազմակերպության շնորհիվ, որը կատարում է անբուժելի հիվանդ մարդկանց երազանքները: «Այդ կեդանիները ճանաչեցին նրան, -ասաց Քեյս Վելդբոերը՝ Ambulance Wish Foundation-ի հիմնադիրը: - Դա շատ յուրահատուկ պահ էր: Բոլորը տեսնում էին, թե որքան երջանիկ է Մարիոն: Շատ հաճելի էր, որ մենք կարողացանք կատարել այս տղամարդու վերջին երազանքը»:





