Բոլորը (այդ թվում ոչ լեգիտիմները) գիտեն եւ, անվերապահորեն, ջանասիրաբար, ամենայն «պատասխանատվությամբ» եւ խորը գիտակցմամբ, ընդունում են, որ դեռ չկայացած պետության ներսում բազմաթիվ խճճված, չհաղթահարված, շատ դեպքերում, նորմալ հունից խայտառակ շեղված խնդիրներ կան:
-Այդ խնդիրները շտկման կարիք ունեն, - բոլորից բարձր, ինքնագոհ վստահությամբ հայտարարում են ոչ լեգիտիմները եւ պատմում.
- Խնդիրներն այնքան ԲԱՐԴ են, որ դրանց կարգավորման համար պետք է երկարատեւ ու տքնաջան աշխատանք: Աշխատում ենք, քիթ սրբելու ժամանակ չունենք... հյուծվել ենք...
Էս դյուրահավատ ժողովուրդ էլ, դրանց անկեղծությանը հավատալով, համբերատար սպասում է ու սպասում...
- Դե, խոստացել են, որ կլուծեն... ի՞նչ անեն խեղճերը... հեշտ բան չի...
Մեկ-մեկ էլ, իրենցից անկախ, համբերություննները հատած, ընդվզում են... դե, իբր թե,
-Ախր, չենք կարողանում ծերը-ծերին հասցնել... գուցե չե՞ք կարողանում էդ ծանր հարցերի տակից դուս գալ... հոգնած կլինեք... բերեք ձեր ծանր բեռը տանք, թող չհոգնածները շարունակեն...
Ու էստեղ...
-Յա... ո՞վ է հոգնել... էդ ի՞նչ իմացանք... Բա դուք խարար չե՞ք, որ անխելք եք: Բա չեք հասկանու՞մ, որ մեր սարքածից գլուխ չեք հանի... հոլոլոյ-բոլոլոյ... կայունություն... առաջ... ես քեզ սիրում եմ... իմ զենքը, բան-ման...
Տո, դե լավ է... շարունակելու հավեսս փախավ...
:))))))))))))))))))))))))))))))))) :(
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.adamyan/posts/441726682597436?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել