Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Սիրիայի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում են սիրիական լրատվամիջոցները, հոկտեմբերին ընկերական խաղ անցկացնելու շուրջ Սիրիայի հավաքականի տնօրեն Մուաֆակ Ֆաթեհ Ալլահը բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Սիրիական աղբյուները տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ հիմա ճշտվում են խաղն անցկացնելու տեղը եւ ժամկետները: Կողմերը ցանկանում են խաղի օր ընտրել, ըստ ՖԻՖԱ-ի պաշտոնոկան հանդիպումների օրացույցի: Հավելենք, որ Սիրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում երեկ նշանակվել է Մարվան Հուրին:
Ամենայն հավանականությամբ, խաղը տեղի կունենա հոկտեմբերի 20-ից հետո, քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, Երեւանում ընդունելու է Իտալիայի հավաքականին:
Ինչ վերաբերում է խաղն անցկացնելու վայրին, ապա դժվար թե հանդիպումը տեղի ունենա Սիրիայում, որտեղ, արդեն մեկ տարուց ավելի է, քաղաքացիական պատերազմ է: