Հարգելի քաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակիցներ, խնդրում եմ լուծում տալ բավականին հրատապ մի հարցի՝ քաղաքում տրանսպորտային միջոցների հետ կապված: Խնդիրը այն է, որ արդեն ամիսներ շարունակ 43 համարի երթուղայինը փոխեց իր վերջնակետը և այն փոխարինվեց 14 համարի ավտոբուսներով: Խոսքը Շենգավիթ համայնքի մասին է: Ինչպես հայտնի է, այն համարվում է քաղաքի ծայրամասերից, հետևաբար այնտեղ բնակչությունը թեև բավականին շատ է, սակայն ոչ այնքան, որ լցնի մեծ ավտոբուսներ, հետևապես, քանի որ կիսադատարկ ավտոբուսների առկայությունը շահավետ չէ գծատերերին, 14 համարի ավտոբուսի երթևեկությունը վերածվեց իսկական կրկեսի: Նախ ձմռան ցրտին այնտեղի բնակչությունը ստիպված էր 20-30 րոպե սպասել ամեն հաջորդ ավտոբուսի գնալուն, շաբաթ և կիրակի, ինչպես նաև ցանկացած տոն օրերին այս ավտոբուսի առկայությունը ընդհանրապես ճոխ դարձավ, իսկ հիմա գիծը վերջնականապես կատարելագործվեց. սկզբնակետ Էրեբունի օդանավակայանը փոխարինվեց Ներքին Չարբախով, և եթե գնալիս միգուցե հրաշքով հաջողվի Էրեբունի օդանավակայանի տարածքում պտույտ տվող ավտոբուսը բռնացնել, էլի լավ է. վերադարձի ճանապարհին Էրեբունի օդանավակայանը ընդհանրապես մոռացվում է, և բավականին ուշ եկող ավտոբուսներին անգամ հարմարված մարդիկ հիմա էլ ստիպված են ոտքով գնալ մինչև տուն: Մի խոսքով, խնդրում ենք հարցին շտապ լուծում տալ, և 43 համարի երթուղայինի վերջնակետը կրկին դարձնել Էրեբունի օդանավակայանը, քանի որ այնտեղի բնակչությունը ի վիճակի չէ ամեն օր երկու երթուղային փոխել կամ տաքսի ծառայություններից օգտվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել