
Լավ գիրք, լավ պատմվածքներ։
Ամենաշատն էն ա դուր գալիս, որ իրար շարունակում են, բայց միեւնույն ժամանակ ամեն մեկն իրենով առանձին պատմություն ա։
Սկզբում նենց զվարճալին էր թվում, հատկապես երկրացիների առաջին մասերում, երբ մարսեցիները մարդկանց բանի տեղ չեն դնում, կազմի անդամներից մեկը կատակով առաջարկում ա հետ թռնել ու նորից վայրէջք կատարել, ժամանակ տալ պատշաճ դիմավորելու։
Հետո, իհարկե, երրորդ էքսպեդիցիայից պարզ դարձավ, որ տխուր բաներ էլ կան։
Ամենաշատն առանձնացավ չորրորդ էքսպեդիցիայի պատմությունը, մտքներն էն մասին, թե ոնց են մարդիկ ամեն լավը իրենցով անում ու վերացնում։
Քաղաքներին, գետերին, լեռներին անուններ տալիս, հաշվի չառնելով անգամ, որ էդտեղ ժամանակին ուրիշ էակներ են ապրել ու արդեն իրենց անուններն են տվել, որ էդտեղ արդեն ինչ֊որ պատմություն կա ու պետք չի վերացնել եղածը։ Եթե մի պահ մոռանանք, որ էս խոսակցությունը Մարսի մասին ա, կարելի ա եւ հենց Երկիր մոլորակին վերագրել, թե ոնց են ազգերն իրար գրավել, ջարդել, վերացրել։
Աշերի տան անկումն էր հետաքրքիր, միայնակ տղամարդու, ռոբոտներ սարքող վերջին մարդու, սեւերի՝ Մարս տեղափոխվելու պատմություններն էին հետաքրքիր։ Կրոնից մինչեւ ռասիզմ, ատոմայինից մինչեւ միայնություն, մարդու դատարկությունից մինչեւ մարդու՝ իրենից տարբեր մեկին կարեկցելու կարողություն, էս բոլոր թեմաներով լիքը հուզող գործեր էին։
Ու չնայած Մարսի տարեգրությունները չոր սայֆայ չի գիտական հավանական նվաճումների մասին, այլմոլորակայինների մանրակրկիտ ուսումնասիրություն չկա մեջը, ավելին՝ շատ մարդկային հատկանիշներ են մարսեցիներին վերագրված (օրինակ՝ ընտանիքներ ունենալ, քաղաքներ սարքել, խանդել, սիրել, մենակ զգալ, ունենալ գժանոց ու գժեր) միեւնույնն ա որպես հանրամատչելի գիտաֆանտաստիկա շատ հաջողվածն ա։
Հա, նաեւ, մենք երկու ֆիլմ ունենք Մարսի տարեգրությունների վրա նկարված՝ «Արարման ութերորդ օրը»՝ մարդու ու իր կողմից սարքած ընտանիքի անդամ ռոբոտների մասին, ու «Տասներեքերորդ առաքյալը», հիմնված երրորդ ու չորրորդ էքսպեդիցիաների, մահացած տղայի ու այլ մարդկանց տեսքով եկած մարսեցու պատմությունների վրա։
Էդպես։