ArmNews հեռուստաընկերութեան «Երեւանն է խօսում» թոք-շոուի 2014 թ. մարտի 21-ի եւ 24-ի հաղորդումները նուիրուած էին հոգիների մասին թեմային: Որպէս հոգեւորական` հրաւիրուած էի ես:
Արտակ Վարդանեանի «հումորին» եւ Զինաիդա Գալստեանի «մոմ հանգցնելուն» անդրադարձել եմ հաղորդման երկրորդ մասում: Վերջինիս նոյնիսկ եթեր չէր կարելի հրաւիրել: Ճիշդ նկատեց հոգեբան Իրինա Ծատուրեանը, որ կախարդ-կոսմոէներգէտ Զինաիդան եկել էր հեռուստատեսութիւն` իրեն գովազդելու համար: Այսպիսի թոք-շոուների ժամանակ հնարաւոր չէ լուրջ թեմաներից խօսել, այն էլ` հաւատքից: Պարզապէս առիթ չի տրւում: Ինձ էլ անընդհատ ընդմիջում էին, չէին թողնում, որ խօսեմ: Կարծում եմ, որ հոգեւոր լուրջ թեմաներ կարելի է քննարկել ոչ թէ թոք-շոուների ժամանակ, այլ առանձին հաղորդմամբ, որպէսզի լինի ոչ թէ թոք-շոու, այլ` բանախօսութիւն: Յուսով եմ, որ որոշ հեռուստաընկերութիւններ կը գիտակցեն այդպիսի հաղորդումների կարեւորութիւնը եւ կը հրաւիրեն հարցին գիտակ եկեղեցականների, որոնք կը լուսաբանեն հանրութեանը ուղղափառ վարդապետութեամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել