«Հարպարակ»-ը նույնպես անդրադարձել է ԲՀԿ–ի կողմից այլըտրանքային ԵԿՄ ստեղծելու լուրերին, գրելով, որ հասրակական կազմակերպությունն արդեն գրանցված է. 

«Կուսակցության երկու պատգամավորներ՝ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը, երկու օր առաջ այլընտրանքային ԵԿՄ են ստեղծել և դա անվանել Ազատամարտի նվիրյալների միություն։ Այս անվանումը կրող հասարակական կազմակերպությունն արդեն գրանցել են Պետռեգիստրում։ Այն չի ունենա ղեկավար։ Թեև Ռուստամ Գասպարյանն ասում է, որ դա այլընտրանքային ԵԿՄ չէ, և նման կազմակերպություն դեռ երկու տարի առաջ են ցանկացել ստեղծել, բայց նրա պարզաբանումները հակառակի մասին են վկայում»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել