
Life.panorama.am-ը գրում է.
Փաստ 1: Ոզնիները երկիր մոլորակի վրա հայտնվել են 15 մլն տարի առաջ:
Փաստ 2: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:
Փաստ 3: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:
Փաստ 4: Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:
Փաստ 5: Համաճարակաբանության մեջ գոյություն ունի «ոզնու ժամ» հասկացությունը: Այն տիզերի քանակն է, որոնք ոզնին հավաքել էր անտառում մեկ ժամ վազելիս: «Ոզնու ժամի» հաշվառումը գիտնականներին օգնում է պարզել տիզային էնցեֆալիտի բնական օջախները:
Փաստ 6: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան` ըստ Ցելսիուսի (նորմալ պայմաններում այն 34 աստիճան է): Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:
Փաստ 7: Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:
Փաստ 8: Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ