Մամիկոն Խոջոյանը միջին ծանրության կայուն վիճակում էPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանական գերությունից խոշտանգված վիճակում Հայաստան վերադարձված Մամիկոն Խոջոյանը հետվիրահատական շրջանում է:

«Հարազատների հետ շփվում է, օգնությամբ` քայլում: Հիշողությունը մասամբ է վերականգվել: Որոշ բաներ հիշում է, բայց ոչ ամբողջությամբ»,- Panorama.am-ի թղթակցին ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանի վիճակը միջին ծանրության կայուն է:

Մամիկոն Խոջոյանին վիրահատել էին մարտի 19-ին: Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել