Ըհը՜, ամեն ինչ սկսեց իր տեղը կանգնել Ուկրաինայում, ու Արևմուտքը խեղճուկրակ այս երկրում հապճեպ ուզում ա վերականգնի ուժային բալանսը այն բանից հետո, երբ այդ բալանսը թոզմիշ եղավ Ռուսաստանի «ոչ ադեկվատ» քայլերից հետո:

Ռուսների ամենաուժեղ խաղաքարտերը հիմա երկուսն են՝

- Յանուկովիչի հետ ձեռք բերված համաձայնությունները կոպտորեն խախտվել են ընդդիմության կողմից ու ներկայիս իշխանությունները դույզն-ինչ լեգիտիմ չեն, այլ ընդամենը զինված հեղաշրջման հաղթանակած կողմ են.

- Ուկրաինական հեղաշրջման արդյունքում իշխանության են եկել և գլուխ են բարձրացրել ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող աջ-ծայրահեղականներ, ու հիմա նրանց դեմ խաղ չկա:

Արևմուտքն էլ նայեց-նայեց, տեսավ, որ երկու դեպքում էլ փաստերն այնքան խոսուն են ու շատ, որ անհնար է հերքել դրանց արդարացիությունը: Մյուս կողմից էլ, հասկացավ, որ Ռուսաստանի հետ այնքան սերտորեն է կապված տնտեսապես, որ ոչ մի լուրջ պատժամիջոց կիրառել չի կարող, որովհետև դա բումերանգի պես իրենց էլ կխփի, իսկ կիսալուրջ պատժամիջոցները բերում են միայն ռուսական տնտեսության երկարաժամկետ ամրապնդման (էժանով ակցիաներ առնելը վառ օրինակ):

Տղերքն էլ մտածեցին-մտածեցին ու որոշեցին, որ կարելի է նույն իրենց ծնած ու սնուցած ռադիկալների մի մասին՝ ի դեմս Պրավիյ սեկտորի ժեռտվա տալ և այդ կերպով չեզոքացնել ռուսների հիմնական երկու խաղաքարտերը, ու հնարավորինս զրկել ռուսներին ցանկացած պատրվակից, որ կարող է հիմք հանդիսանալ ռազմական ներխուժման համար:

Եվ հիմա մենք տեսնում ենք, որ մինչ այդ բանդիտների ու նացիստների առկայությունը մերժող ուկրաինական իշխանությունները՝ Արևմուտքի գործուն աջակցությամբ, մի քանի օր է՝ չորով դնգստում ա պառվոսեկներին, ու ի՞նչն ա հատկանշական՝ նույն էն Պրավիյ սեկտորը, որ ոչ վախ ուներ, ոչ էլ միջոցների պակաս՝ Մայդանի ժամանակ, ու Բերկուտի հետ կենաց-մահու գոտեմարտ էր վարում՝ առավելապես մահակներով ու վահաներով զինված, այսօր դարձել է կուռկուռի ձագ, թեև դեռ օրեր առաջ առանձնապես չէին թաքցնում, որ հազարավոր միավոր հրազեն ունեն...

Ասեմ ավելին, Ուկրաինայի նոր իշխանությունները ավելի են կոշտացնում իրենց հռետորիկան, ու այսօր արդեն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը բաց տեքստով ասում է, որ Պրավիյ սեկտորը կապ ունի օտարերկրյա հատուկ երկու ծառայությունների հետ, դրանից առաջ Ավակովը նրանց բաց տեքստով բանդիտ ու ռադիկալ անվանեց, իսկ ամենաադիոզ դեմքին՝ Մուզիչկոյին, գնդակահարեցին կատաղած շան պես...

Պատճառը միանգամայն պարզ է. Պրավիյ սեկտորը կատարեց իր դերը, ու այժմ միայն խնդիրներ է հարուցում, և ժամանակն է ձերբազատվել դրանից: Քանի դեռ Պրավիյ սեկտորը երաշխիքներ ուներ իր տերերից, անվախ գրոհում էին ոստիկանությանը, իսկ հիմա, երբ իրենց սպիսատ են արել, վախում են անգամ մի հատ ծպտուն հանել:

Եվ այս իրավիճակի ողջ «հմայքը» նրանում է, որ ինչպես պրավոսեկերի, այնպես էլ ավակովների տերերը նույնն են, ու այլ հանգամանքներում նույն Մուզիչկոյի բախտին կարող էր արժանանալ նույն Յացենյուկը կամ Ավակովը, կամ Տուրչինովը... բայց դե սենց որոշեցին ու հիմա միանգամայն այլ սցենար է գործի դրված, որը դեռ այնքա՜ն ջոււր կքաշի, այնքանից էլ շատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել