Այս տեսարանը հիվանդանոցներից մեկի բակում էր. դաժան տեսարան է: Կան վայրեր, որտեղ մաքրությունը պետք է լինի առաջնային, օրինակ՝ հիվանդանոց, սննդի պատրաստման կետեր և այլն..... եթե չեմ սխալվում, զիբիլը թափվում է կոնկրետ գրաֆիկով, կարծում եմ՝ այդ գրաֆիկների մեջ պետք է փոփոխություն մտցնել. նման վայրերում աղբահանությունը կարելի է անել օրվա մեջ 2 կամ 3 անգամ: Կամ կարելի է կառուցել հատուկ առանձնացված տեղ, որտեղ զիբիլը փակ կլինի: Մի փոքր քամուց հետո այս ամենը կտարածվի բակով մեկ, իսկ դա անթույլատրելի է նման հիմնարկներում: Հատուկ չեմ նշում հիվանդանոցի անունը, քանի որ ներսից այն բավականին մաքուր էր և վերանորոգված, և հարցը բուն հիվանդանոցի մեջ չէ:
Հ.Գ. Այս ամենում կա մենակ մի դրական բան՝ զիբիլի վրայի շունիկին նկատեցի՞ք: Նա սոված չի մնա .....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=695710247142568&set=a.145446352168963.25493.100001107978074&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել